Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած փաստ դրական նշանակություն կունենա, շփումների բացակայությունն ավելի շատ է նպաստում շփման գծում իրավիճակի վատթարացմանը՝ NEWS.am -ի թղթակցին ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիության ինտիտիուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՈՒրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը։ Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը կարող էին դասեր քաղել 2016-ի ապրիլի դեպքերից՝ ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու հարցում։
«Եվ ռուսական կողմը, և ամերիկացի գործընկերները բազմիցս խոսել են հակամարտության քաղաքական կարգավորման մասին։ Սակայն հիմա խոսքը վստահության միջոցների ամրապնդման և մշտապես խախտվող հրադադարի ռեժիմի ամրացման մասին է, որն անժամկետ է։ Ես կարծում եմ, որ հիմա դժվար թե նման հանդիպումների ժամանակ հնարավոր է գլոբալ հարցերի քննարկումը»,- նշել է Արեշևը։ Նա կարծում է, որ հիմա առաջին հերթին պետք է քննարկել մարտական գործողությունների էսկալացիան կանխող հարցերը և հրադադարի գոնե հարաբերական կայունության ապահովման հուսալի մեխանիզմների ստեղծումը։